Երևան քաղաքը զարդարող անվանի մարդկանց կավե քանդակները բուռն ընդունելություն գտան երևանցիների շրջանում: Հետաքրքրվում էին, նստում նրանց կողքին, լուսանկարվում:
Անդրադառնալով իր գլխավորած «Չելսիի» խաղին` թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ի մասնավորի ասել է. «Չելսիի» խաղում նոր բաղադրիչներ են ի հայտ եկել, որոնք նախկինում չեն եղել` ուրախություն, ինքնատիպություն և գեղեցկություն: Մենք շատ գոհ ենք խաղացողների ելույթներից: «Չելսին» լավ արդյունքներ է ցույց տալիս և ներկա պահին շատ հաջող է հանդես գալիս»:
Ֆուտբոլի Հայաստանի ընտրանու դարպասապահի որոնողական աշխատանքները կարծես թե մոտենում են հանգուցալուծմանը` ի դեմս Ռուսաստանի պրեմիեր լիգայում հանդես եկող Դավիթ Յուրչենկոյի, ով, բացի ֆուտբոլային լավ որակներից, նաև հայկական արմատներ ունի:
Լիմասոլում (Կիպրոս) շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի քսան և քսաներեք տարեկանների առաջնությունը: Քսան տարեկանների մեջ երկամարտի 191 (85+106) կիլոգրամ արդյունքով 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը նվաճել է աշխարհամասի չեմպիոնի կոչումը` նվաճելով երկու ոսկե և մեկ արծաթե մեդալ:
Չեմպիոնների լիգայի խմբայինների հինգերորդ տուրի հանդիպումները մի դեպքում հաստատեցին արդեն հաստատվածը, մեկ այլ դեպքում որոշակիորեն որոշակիացրին որոշ բաներ, երրորդ դեպքում վերջնականապես խճճեցին գրեթե ամեն ինչ: Ամենակարևորը՝ խմբեր կան, որտեղ առանց «արյուն թափելու» չեն կարող մնալ, իսկ սա նշանակում է, որ մարզասերի համար դեռևս պահպանվում է ինտրիգը:
Կինոօպերատոր ԼԵՎՈՆ ԱԹՈՅԱՆՑԸ ծնվել է 1930-ի սեպտեմբերի 9-ին՝ Թբիլիսիում: Սովորել է Լենինգրադի կինոճարտարագետների ինստիտուտում: «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատանքային գործունեույունն սկսել է 1956-ից: Նկարել է ավելի քան 30 ֆիլմ: Դեպի մեծ կինո տանող ճանապարհը խորդուբորդ է եղել: Ասում է` եթե ճանապարհը հարթ լիներ, գուցե կինո նկարել սովորեր, բայց ինքը արվեստ է ստեղծել:
Սեպտեմբերի 16-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան 2-րդ միջազգային փառատոնը, որը Հայաստանում հյուրընկալում է աշխարհում մեծ ճանաչում ունեցող երաժիշտների։ Փառատոնի շրջանակում ներկայացվում են ինչպես Խաչատրյանի, այնպես էլ մեծագույն կոմպոզիտորների ստեղծագործությունները։
Հիսուս ծեծում է մեր դուռը, Իր հովվական գավազանը ձեռքին: Ինչո՞ւ է ծեծում մեր դուռը, ի՞նչ է ուզում Նա մեզնից: Երբ ձեր տան դուռը ծեծում են, արդյոք բացո՞ւմ եք այն, թե՞ նայում եք ու ձեզ անծանոթ մեկին տեսնելով, չեք ուզում բացել, շառից, փորձանքից հեռու:
Կան տարբեր կարծիքներ այն մասին՝ արդյո՞ք աշխարհը գտնվում է երրորդ աշխարհամարտի պայմաններում, թե ոչ։
Թվում է՝ այս հարցում ճիշտ կողմնորոշվելու համար պետք է առաջնորդվել այն բանով, թե արդյո՞ք աշխարհը տվյալ գոյաբանական ռիսկերի պայմաններում գործողության մեջ է մտցրել բոլոր հնարավոր ուժերը...